• Latest news

«Գյումրու օրթոպեդիկ դպրոց»–ը կազմակերպել է սրունք թաթային հոդի վիրահատություններին նվիրված գիտաժողով

1 մայիսի, 2023  20:19

Շուրջ 200 մասնագետ մեկ դահլիճում քննարկում է վնասվածքաբանության ոլորտի գլխավոր հիմնահարցերը: Նրանց մի մասը Հայաստան են ժամանել աշխարհի  առաջատար բժշկական կենտրոններից, մյուսները՝ հանրապետության տարբեր բուժհաստատություններից են:

Սա այս ոլորտի խոշորագույն գիտաժողովերից մեկն է թե՛ մասնակիցների թվով ու աշխարհագրությամբ, թե՛ քննարկվող հարցերի կարևորությամբ:  

«Գյումրու օրթոպեդիկ դպրոց»  միջազգային կրթական ծրագրի համահիմնադիր, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» ԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Նորայր Զաքարյանն իր գործընկերների հետ նման միջոցառում կազմակերպում է հերթական անգամ: Նպատակը՝ հայ մասնագետներին միջազգային նորագույն չափորոշիչներին ծանոթացնելը, նրանց հետ փորձի փոխանակումը, հայ բժիշկներին միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել